Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am

Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am

Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ: Ծնողների այդպիսի մոլորությունները չորսն են՝ հայտնում է supreme2.ru-ն:

Գիտնականների կարծիքով՝ ծնողների ամենագլխավոր մոլորությունն այն է, որ նրանք կարծում են, թե երեխաները պետք է նման լինեն մյուսներին: Բավականին հաճախ նրանք երեխաներին համեմատում են հասակակիցների հետ և նրանց ստիպում չտարբերվել մյուսներից: Միաժամանակ, նրանք նշում են, որ եթե երեխան հանկարծ դառնում է փակ և ոչ անկեղծ, ուրեմն նա, հարվանաբար, խնդիրներ ունի:

Երկրորդ լեգենդն այն է, որ երեխաները ինչ-որ բան սիրում են անել ի հեճուկս: Հոգեբանների կարծիքով՝ այդպիսի դեպքերը շատ քիչ են: Սովորաբար վատ վարքը բացատրվում է սթրեսով, հաճախակի քննադատություններով և այլ պատճառներով:

Գիտնականները նաև խորհուրդ չեն տալիս բարկանալ երես առած երեխաների վրա, նույնիսկ եթե դա խանգարում է ծնողների հանգիստը: Առանց հաշվի առնելու կրտսեր սերնդի հետաքրքրությունները՝ դժվար կլինի նրան հարգանք ներշնչել մյուսների հետաքրքրությունների հանդեպ:

Ճիշտ դաստիարակելու չորրորդ լեգենդը վերաբերում է նրան, որ երեխաները պետք է մտածեն և ապրեն այնպես, ինչպես իրենց ծնողները: Այդպիսի սկզբունքը շատ վնասակար է, քանի որ առաջացնում է ընդվզումներ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. clubbeautys.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ